25.11.2024
Շոյգու. Հայաստանն ու Ռուսաստանը խորցնում են ռազմատեխնիկական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Չենք մեկնաբանում Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին ռուս-վրացական բանակցությունները

Լարսի ճանապարհին այլըտրանք ճանապարհի համար բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն դեռեւս պարզ չէ, թե որ փուլում են դրանք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:


Նա նշեց, որ բանակցային պրոցեսին չխանգարելու համար կառավարությունըն ընտրել է չմեկնաբանելու ճանապարհը. «Շատ կարեւոր պրոյեկտ է Լարսի այլընտրանք ունենալը, այնուամենայնիվ, զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ սա Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-Վրաստան երկկողմ սահման չէ, այլ երկու տարբեր մեր գործընկերների սահման է եւ կուզենայինք հնարավորինս քիչ միջամտել եւ մեկնբանել»,-ասաց նա:


Նշենք, որ Վրաստանի, Ռուսաստանի ու SGS շվեյցարական ընկերության ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները թեւակոխել են երկարատեւ ու ձգձգումներով լի գործընթաց, ստեղծվել է աշխատանքային խումբ: Սրանից կարելի է եզրակացնել, որ Հայաստանն այս անգամ էլ կմնա առանց «Վերին Լարսի» ճանապարհի այլընտրանքի։