25.11.2024
Լարսը փակ է. ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը գիտի, թե երբ Ադրբեջանը պետք է պատերազմ սկսի

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիք Զուլֆուգարովն առաջարկում է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը եւ դիմել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակին:

Նախկին նախարարը Minval.az-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանցի հանրության շրջանում պատրանքներ չկան, թե բանակցությունները որքանով հեռանկարային կլինեն: Կողմերի դիրքորոշումները հստակ են, եւ այդ դիրքորոշումների շրջանակում ոչ ոք միջին դիրքորոշման կամ փոխզիջումային լուծման մշակման հնարավորություն չի տեսնում:

«Որոշ տարբերություն կա Ադրբեջանի նախագահի եւ երկրի ԱԳ նախարարի բարձրաձայնածի միջեւ: Նախագահն իր հայտարարության մեջ շեշտը դնում է այն բանի վրա, որ Հայաստանում փոփոխություններ են տեղի ունեցել, եւ հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընտրելով՝ ընտրություն է կատարել զարգացման արեւմտամետ ուղղությամբ: Իմ կարծիքով՝ սա հայերի ռացիոնալ դիրքորոշումն է՝ այն ենթատեքստում, որ ռուսական կողմը Հայաստանին ամեն ինչ տվել է, աջակցել է Ադրբեջանի օկուպացված տարածքների նկատմամբ բռնակցման քաղաքականությանը: Սակայն ռուսական գործընկերը Հայաստանին չի կարող զարգացում տալ: Քանի որ չկան անհրաժեշտ ներդրումներ, օգնություն եւ այլն: Ուստի հայ հասարակության Արեւմուտքի օգտին ռացիոնալ ընտրությունը հիմնավորված է: Կարծում եմ, որ սա վաղ թե ուշ կհանգեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելուն»,- կարծում է նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ երբ համապատասխան պայմաններ ձեւավորվեն, հավանաբար, այդ ժամանակ էլ «կկատարվեն մեր վճռական քայլերը»: