«Ռոսատոմը» Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ-ի շինարարության նախագիծ իրականացնել
«Ռոսատոմը» Ադրբեջանի նախագահին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության առաջարկներ է ուղարկել, որոնք ներառում են ատոմային էլեկտրակայանների կառուցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ատոմային ոլորտում աղբյուրին:
«Ադրբեջանը ատոմային արդյունաբերություն ունի, սակայն գործող ատոմակայաններ չկան: «Ռոսատոմը» առաջարկներ է արել, նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք երկու եղանակ, մեկը` անմիջապես սկսել: Խորհրդային ժանակներում այնտեղ նույնիսկ ատոմակայանի համար հարթակ էր ընտրվել, կարելի է միանգամից հարթակ դուրս գալ», - ասել է աղբյուրը:
Ըստ նրա, Մոսկվայի առաջարկած երկրորդ տարբերակը ենթադրում է միջուկային ոլորտում համագործակցության աստիճանական աճ: «Կարելի է առանց շտապելու առաջ գնալ. առաջին հերթին ստեղծել ատոմային հետազոտությունների ռեակտոր, որոշ էներգետիկ իրավասություններ ձեռք բերել, կադրեր պատրաստել: Այսպես 5-6 տարի աշխատել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նաեւ ասել է, որ երկու երկրներն արդեն նախնական բանակցություններ են անցկացրել, որից հետո «Ռոսատոմը» համագործակցության առաջարկներ է կազմել եւ դրանք ուղարկել Ադրբեջանի նախագահին:
Խոսելով ատոմակայան կառուցելու նախագծի հնարավոր ֆինանսավորման սխեմայի մասին, աղբյուրը հավելել է, որ դժվար թե Բաքուն «Ռոսատոմի» առաջարկներին համաձայնելու դեպքում նախագծի իրականացման համար ռուսական կողմին վարկի համար դիմի: «Կարծում եմ, իրենց միջոցներով կկառուցվեն», - ասել է նա: