22.04.2025
«Ռոսատոմը» Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ-ի շինարարության նախագիծ իրականացնել
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության կարգավորման համար ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ. Ալիև

Այսօր հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Կարծում եմ, որ այսօր ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Կան շատ գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար», — Minval.az հաղորդմամբ ընդգծել է Իլհամ Ալիևը:  


Առաջին հերթին նա նշել է երկրի հզոր ներուժը, «Ադրբեջանի տնտեսական, ռազմական և քաղաքական հզորությունը և երկրի միջազգային դիրքերի ամրապնդումը»: Նրա խոսքով, այսօր աշխարհում շատ հարգանքով են վերաբերում է Ադրբեջանին և մի շարք միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևեր արտացոլում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ադրբեջանական դիրքորոշումը:


 

ՌԴ-ն ուզում է աջակցել Բաքվի և Երևանի միջև երկխոսությանը. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան