24.06.2026
Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ․ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու Սթոլթենբերգի, Պոմպեոյի հայտարարությունները սադրիչ են

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը աջակցելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները սադրիչ են։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որ տրվել է Ժնեւում Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցերով խորհրդակցությունների արդյունքներով։

«Հենց այսպիսի անպատասխանատու ուղերձները 2008թ․ Թբիլիսիին հրահրեցին հանցավոր ռազմական արկածախնդրության»,- ասվում է հայտարարության մեջ։

Ջավախքում գնացքի վագոններ են շուռ եկել. Չախալյան (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել