25.11.2024
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց են ունեցել. Բաքու
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցից բացի ավելի լուրջ պրոբլեմներ կան. Փաշինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցից բացի ավելի լուրջ պրոբլեմներ կան: Այս մասին քվեարկությունից հետո հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կողմ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը:


«Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է: Ես ասել եմ, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենակարեւոր հարցը չէ, որովհետեւ Հայաստանի պաշտոնավարման ժամկետը, այսպես թե այնպես, պետք է սպառվի: Ենթադրենք հիմա Խաչատուրովն է, 2020 թ-ին էլ նա չի: Դա՞ է պորբլեմը. դա չի պրոբլեմը, շատ ավելի լուրջ պրոբլեմներ կան ու դրանք քննարկվում են եւ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի վերջին նիստում էլ լուրջ ձեւով քննարկվել են», - ասել է նա:


Նա նաեւ նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով դեռեւս որոշում կայացրած չէ:


«Որեւէ որոշման չենք հանգել: ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, իսկ ՀԱՊԿ նիստ դեռ չի եղել: Դրանով ամեն ինչ ասված է», - ասաց Փաշինյանը:


Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ քվեարկել է հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի: Հարցին էլ, թե որ ուժերի հետ կոալիցիա կկազմեն, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Սոցիոլոգիական հարցումներն արտահայտում են ժողովրդի կամքն ու պատկերացումները, այսինքն, կոալիցիա չի լինի»: