25.11.2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դեռ որոշված չէ. Պեսկովը հերքեց Լուկաշենկոյին
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց են ունեցել. Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում զրուցել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «ԱզերԹաջի» հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:


«Զրույցն ընթացել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվ շարունակության և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ», — ընդգծել է Հաջիևը:


Նրա խոսքով, հարկավոր է հաշվի առնել, որ այս երկու ասպեկտները սերտ փոխկապակցված են և իրար փոխլրացնող են:  


«Վերջին շրջանում զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Բայց այն չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը», - ասել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես ստատուս քվոյի շուտափույթ փոփոխման կողմնակից:


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով բազմիցս շեշտվել է ստատուս քվոյի փոփոխության կարևորությունը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է վերականգնվեն միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», - ասել է նա:


Հաջիևի խոսքով, զրույցի ընթացքում Ալիևը և Փաշինյանը քննարկել են նաև պատանդների փոխանակման հարցը:


Բացի այս, ադրբեջանցի պաշտոնյան նաև մեկնաբանել է երկու երկրների միջև գործող ուղիղ կապը՝ նշելով, որ նման կապն առկա է, բայց այն պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ պաշտպանության նախարարների մակարդակով չէ, այլ մեկ մակարդակով ցածր է և օգտագործվում է անհրաժեշտության դեպքում: