ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դեռ որոշված չէ. Պեսկովը հերքեց Լուկաշենկոյին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դեռ որոշված չէ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, հինգշաբթի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ և այն հնարավոր է կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:
«Ոչ, հարցը լուծված չէ: Իսկապես, ԵԱՏՄ առաջնորդների խոսակցության ընթացքում, օրակարգից դուրս, այս հարցը շոշափվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Դա լրիվ նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի առաջնորդ կարող է բարձրացնել հարցեր, որոնք ճիշտ է համարում»,- ասել է Պեսկովը:
Նա նաև պարզաբանել է, որ այդ պահին սեղանի շուրջ բոլորը չէ, որ ներկա են գտնվել. «Աշխատանքը շարունակվելու է»,- հավելել է նա:
Նշենք, որ Պեսկովը, փաստացի, հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակի հայտարարությունը, որը հերքել էր Լուկաշենկոյին: Արման Եղոյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկում չի եղել և պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել: