22.04.2025
Վրաստանն արգելել է Իրանի 200 քաղաքացիների մուտքը երկիր
prev Նախորդ նորություն

Էլմար Մամեդյարովը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումը օգտակար է որակել

Ադրբեջանն առաջարկել է ԵԱՀԿ-ին կազմակերպել գնահատման առաքելություն երկրի «օկուպացված շրջաններում»: Այս մասին Միլանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: 


Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Մասնավորապես, Minval.az-ի հաղորդմամբ, Մամեդյարովը ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից և նշել, որ այդ հանդիպումները օգտակար էին, դրանց շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում շարունակել ինտենսիվ, արդյունավետ բանակցությունները առկա ձևաչափով:  


 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դեռ որոշված չէ. Պեսկովը հերքեց Լուկաշենկոյին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան