25.11.2024
Ադրբեջանն ու Իրանը համատեղ արբանյակ կարտադրեն
prev Նախորդ նորություն

Վրաստանն արգելել է Իրանի 200 քաղաքացիների մուտքը երկիր

Վրաստանի սահմանապահները երկիր չեն թողել Իրանի 200 քաղաքացիների, թեեւ նրանց փաստաթղթերը կարգին են եղել: Այս մասին, ինչպես հայտնել է Netgazeti հրատարակությունը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին՝ չճշտելով, թե որ ժամանակի մասին է խոսքը:


Նա միայն ասել է, որ դա տեղի է ունեցել «մինչեւ դեկտեմբերի 3-ը»:


Քասեմին հավելել է, որ ԱԳ նախարարությանը հասկանալի չէ պատճառը, թե ինչու Վրաստանի սահմանապահները երկիր չեն թողել իրանցիներին: Նա հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի Թբիլիսիի հետ բանակցությունները այս խնդիրը լուծելու համար:


Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, իր հերթին, ասել է, որ վրացական կողմն այլ տվյալներ ունի: