25.11.2024
Զուրաբիշվիլի. Վաշաձեին կհրավիրեմ երդմնատվությանս, եթե նա իրեն ճանաչի որպես նախագահ
prev Նախորդ նորություն

Արցախի խնդրի հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են. Մնացականյանը՝ Մալթայի ԱԳՆ-ին

Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:


ԱԳՆ-իմամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի եւ Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ՝ այդ առումով կարեւորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարնական կապերի աշխուժացումը։


Զոհրաբ Մնացականյանը եւ Կարմելո Աբելան կարեւորեցին տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությունը՝ որպես արժեքավոր հարթակ առանձնացնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձեւաչափը: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:


Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ գործընկերությանը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդհանուր գործընկերության համաձայնագիրը կարեւոր գործիք է Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ զարգացնելու ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն, ինչպես նաեւ խթանելու Հայաստանում իրականացվող բարեփոխումները:


Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Կարմելո Աբելային ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը: