Պակիստանը միշտ աջակցում է Ադրբեջանին։ Այդ մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահիդ Հաքան Աբբասին`այդ երկրում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպմանը, փոխանցում է Trend–ը։Դեսպանը նշել է Պակիստանի հետ իրականացվող նախագծերը` առևտրա–տնտեսական, պաշտպանական ոլորտներում։Վարչապետը ընդգծել է, որ Պակիստանը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։