Օգոստոսի 23-25 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կայցելի Ղազախստան: Այցը տեղի կունենա կազմակերպության անդամ երկրներ այցելությունների շրջանակներում, որոնց նպատակն է քննարկել հավաքական անվտանգության խորհրդի նիստի, արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի, պաշտպանության նախարարների խորհրդի նիստի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան 2017թ. աշնանը Մինսկում: Նշվում է, որ Խաչատուրովի այցի շրջանակում նախատեսված է հանդիպում նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Կլինեն այլ հանդիպումներ ևս: