18.04.2025
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել. Եվարմիության հանձնակատար
prev Նախորդ նորություն

Մերկելի կուսակցությունը 2012 թվականին Ադրբեջանից խոշոր նվիրատվություն է ստացել

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության Ֆրանկֆուրտի տարածաշրջանային բաժինը 2012 թվականին Ադրբեջանի Socar նավթագազային պետական ընկերությունից 28 հազար դոլար է ստացել՝ խախտելով Գերմանիայի կուսակցությունների նվիրատվությունների մասին կանոնները, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին:

Հրապարակման համաձայն՝ 2012 թվականի փետրվարի վերջին Գերմանիայում Socar-ի ներկայացուցչության կողմից ՔԴՄ-ի շրջանային կազմակերպության հաշվին երկու վճարում է կատարվել ՝ 3000 եւ 25 հազար եվրոյի չափով:
Սա բունդեսթագի գործերով վարչության հետ 4 տարվա իրավական վեճի պատճառ է դարձել, քանի որ Գերմանիյաի օրենսդրությունը արգելում է կուսակցություններին ԵՄ կազմի մեջ չմտնող պետություններից նվիրատվություն ստանալ:

Աուդիտորները կուսակցության Բեռլինի գլխավոր գրասենյակում այս մասին տեղեկացրել են կուսակցությունների ֆինանսավորումը վերահսկող բունդեսթագի վարչակազմին, որը 2013 թվականին որոշել էր, որ օրենքի համաձայն, նման նվերներն անթույլատրելի են, թեեւ այն գերմանական հաշվից է փոխանցվել: ՔԴՄ-ն նվիրատվության մաբողջ գումարը փոխանցել է դաշնային գանձարան:

Սակայն, չնայած օրենքի խախտման, կուսակցությունը չպետք է տուգանք վճարի. Լեյպցիգի վարչական դատարանը այս տարվա ապրիլին որոշել է, որ մեղայականով ներկայանալը կարող է ոչ միայն մեղմացնել պատիժը, այլեւ հնարավորություն տալ ամբողջությամբ խուսափել դրանից:

Թե ինչու է ադրբեջանական պետական ընկերությունը ՔԴՄ-ին հազարավոր դոլարներ նվիրաբերել, բունդեսթագի վարչակազմը չի պարզել:

Սակայն, Socar-ի գերմանական բաժնի ղեկավար Էլմար Մամեդովի խոսքով՝ քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց հետ փոխգործակցությունն իր համար կարեւոր է «Ադրբեջանի եւ Socar-ի աշխարհաքաղաքականության նշանակության ֆոնին»:

Դրա օրինակներից է 7 երկրներով անցնող գազամուղի նախագիծը, որը պետք է 2019-ին ավարտվի: Այս նախագիծն ընդունվել է 2013 թվականին ԵՄ այն ժամանակվա էներգետիկայի հանձնակատար, գերմանացի քաղաքական գործիչ, ՔԴՄ անդամ Գյունտեր Էթինգերի աջակցությամբ:

Փորձագետ. ԲԹԿ ռազմավարական նշանակություն ունի Բաքվի և Աստանայի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար