Ռազմական փորձագետ.Պոլոնեզը կարող է դառնալ Ադրբեջանի պատասխանն Իսկանդերին
Ադրբեջանն ավելի մեծ ծավալի զենքեր է գնում ՌԴ–ից, քան Բելառուսից։ Բելառուսի համար Ադբրբեջանը զենքերի գլխավոր գնորդն է։ Նախորդ տարիներին Բելառուսն Ադրբեջանին էր վաճառում խորհրդային տարիների զինատեսակներ, իսկ այժմ նորագույն, ռեակտիվ Պոլոնեզ համակարգեր։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը։
Նա նշել է, որ Պոլոնեզը կարող է առավելություն ստեղծել Ադրբեջանի բանակի համար ՀՀ–ի նկատմամբ ու դառնալ պատասխան Իսկանդերներին։
Ըստ նրա, Պոլոնեզն իր մեջ կրում է ինչպես օպերատիվ–մարտավարական հատկանիշներ, որոնք ունեն Իսկանդերները, այնպես էլ ռեակտիվ կրակի, ինչպես Սմերչը։ Պոլոնեզն ունի 8 կառավարվող հրթիռներ, որոնց խոցման շառավիցը կազմում է 200-300 կմ։
Ըստ նա, Իսկանդերի արձակած հրթիռը անընդհատ խուսանավումներ է կատարում` այն խոցելը բարդ է, սակայն Պոլոնեզն էլ իր հերթին միանգամից արձակում է 8 հրթիռ, որոնց խոցումնը նույնպես բարդ է։