Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է և ուշ թե շուտ այդ տարածքներն ազատագրվելու են «օկուպացիայից»։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրետտին Ջանիքլին։Նա նշել է, որ իրենք Ադրբեջանի հետ մեկ միասնություն են. «մեր ուժն` Ադրբեջանի ուժն է, իսկ Ադրբեջանի ուժը` Թուրքիայի ուժն է»։Ըստ նրա, զորավարժություններն իրենց համագործակցության միայն մի մասն է։ «Այդպիսի զորավարժություններն ավելանալու են և կներգրավեն ավելի մեծ թվով զինված ուժեր»,–հավելել է նա։