20.04.2025
Մենք ԱՄՆ-ում հասկանում ենք, որ ՀՀ-ն պետք է ամուր հարաբերություններ ունենա ՌԴ-ի հետ. Միլս
prev Նախորդ նորություն

Շեֆեր. ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման շուրջ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպումը եւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ խաղաղ կարգավորման հասնելու համար ԵԱՀԿ ՄԽ-ի հետ կառուցողական աշխատանքի նրանց պատրաստակամությունը լավ նշան է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով բանակցությունների ներկայիս ընթացքը:


«Որպես համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի գործընթացին եւ շարունակում է հորդորել կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը եւ շարունակել բանակցությունները ամենաբարձր մակարդակով՝ քայլեր անելով ավելի վաղ, այդ թվում նաեւ, Վիենայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված որոշումների լիակատար իրականացման համար:


Համանախագահներն աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ճշտելու հաջորդ հանդիպման օրը, որը նախատեսվում է առաջիկա շաբաթներին, նշել է դիվանագետը:

Ադրբեջանում ոչնչացվել է Բաքվում ահաբեկչություններ ծրագրած խմբավորում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար