23.11.2024
Դեսպան. Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծն ուղղված չէ ՀՀ–ի մեկուսացմանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը չի նախատեսվում ստորագրել նոյեմբերին Բրյուսելում

Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը չի նախատեսվում ստորագրել նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գաագթնաժողովում:

«ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ են սկսվել գործընկերության նոր համաձայնագրի շուրջ: Սա իրավական փաստաթուղթ է, որը պետք է գործի 15 տարի: Այս պատճառով բանակցությունները լարված իրադրության մեջ են ընթանում»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը, հայտնում է minval.az-ը:

Նրա խոսքով՝ չպետք է սպասել նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության համաձայնագրի ստորագրում: Բանակցությունները 5 ամիս առաջ են սկսվել: Ամռանը որոշ ընդմիջում եղավ, ապա վերսկսվեցին: Բանակցություններում որոշ հարցերում առաջընթաց է նկատվում, որոշ հարցեր էլ դեռեւս քննարկման կարիք ունեն: Ուստի պնդումները, որ Բրյուսելում համաձայնագրի ստորագրում կլինի, իրականությանը չի համապատասխանում»:
Այս ընթացքում Բաքուն փորձում է ԵՄ-ին շանտաժի ենթարկեկլ՝ ապագա հռչակագրի տեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումն արտացոլելու համար:

«Ինչ վերաբերում է հակամարտության նկատմամբ մեր մոտեցմանը, մասնավորապես Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից մեր ակնկալիքներն են, որ Եվրահանձնաժողովը հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունների նկատմամբ միատեսակ մոտեցում ցուցադրի: Հակառակ դեպքում, մենք արդարացիորեն դա ընկալում ենք որպես երկակի ստանդարտների մոտեցում: Այս պատճառով Լեռնային Ղարաբաղի ամփոփիչ հռչակագրի տեքստում շատ կարեւոր է տարածքային ամբողջականության հարցի հստակ արտահայտումը»,- ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: