Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցը կայացել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրավերով։ Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար կհանդիպի Իսրայելի իր պաշտոնակցին, կայցելի ԶՈւ հրամանատարության եւ կառավարման կենտրոն, ինչպես նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում մասնագիտացած ձեռնարկություններ, կմասնակցի այլ միջոցառումների։