Ադրբեջանական գազը Վրաստանի համար լինելու է առաջնային` ապագայում գազի լրացուցիչ ծավալների գնման դեպքում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Իլյա Էլոշվիլին, փոխանցում է Trend –ը։Նա նշել է, որ Վրաստանում 2016 թվականին գազի կարիքը կազմել է 2,2 միլիարդ խմ, որտեղ ադրբեջանական SOCAR–ի չափաբաժինը կազմում է 59 տոկոս։Էլոշվիլին նշել է, որ 2026թ.–ին լրանում է SOCAR–ի հետ կնքված պայմանագիրը, իսկ հետագայում` ելնելով տնտեսական իրավիճակից, Վրաստանը կարող է զգալ գազի լրացուցիչ ծավալների կարիքը։Նա հավելել է, որ Ադրբեջանից գազի ներկրումը հետագայում նույնպես լինելու է առաջնահերթություն։