9.05.2026
Էրդողան. Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ԼՂ խնդրի լուծման համար
20.09.2017
Էրդողան. Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ԼՂ խնդրի լուծման համար

Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում:Կարևորելով հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում, գրում է ԱՊԱ գործակալությունը:«Չպետք է մոռանանք, որ այսօր անտեսվող ցանկացած հակամարտություն վաղը կարող է վերաճել տարածաշրջանային և ավելի գլոբալ հակամարտության»,- ասել է Էրդողանը:Նա կրկին կարևորել է Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում՝ նշելով, որ «Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր բանալին է»: