Հրապարակվել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը. այն կարող է չկնքվել նոյեմբերին
Հրապարակվել է Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տեքստը: Համաձայնագիրը Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են այս տարվա մարտ ամսին, իսկ նախատեսում են կնքել այն նոյեմբեի վերջին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործըներության գագաթնաժողովի ժամանակ:
Հատկանշական է, որ ծանոթանալով փաստաթղթին եւ տեղյակ լինելով Եվրամիության ներքին բյորոկրատական ընթացակարգերին՝ փրձագետները կարծում են, որ նոյեմբերին այն կարող է անգամ չկնքվել: Խոչընդոտ կարող է լինել նաև այն, որ ԵՄ անդամ բոլոր երկրները մինչև նոյեմբեր չհասցնեն վավերացնել տեքստը, նշում են փորձագետները:
Վերջերս Երեւան կատարած իր այցի ժամանակ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն համապարփակ և խորացված գործընկերության նոր համաձայնագիրը:
«Դա, ինչպես նաև գործընկերության գերակայությունները կամրապնդեն և կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհանես Հաանը՝ նկատելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արևելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերային գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ:
Այլ խոսքով, ՀՀ-ն կլինի ԵԱՏՄ միակ անդամը, որը միաժամանակ նման պայմանագիր կունենա ԵՄ-ի հետ:
«Մենք շատ շահագրգիռ ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս բեկումնային, նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը», - նշել էր նա: