Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում մայիսին ծեծկռտուքի մասնակից Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցների նկատմամբ կայացրած մեղադրանքները անվանել է սկանդալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Թուրք առաջնորդը նշել է, որ իրեն դժվար է հասկանալ, թե ինչի է ուզում ԱՄՆ-ն այս ամենով հասնել, իսկ այդ փաստը ուղղակի սկանդալ է. ՚՚Այն, թե ինչպես է աշխատում ԱՄՆ-ում արդարադատության համակարգը ևս վկայում է, որ սա սկանդալ է՚՚,- ասել է նա: Էրդողանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին Գյուլենի կազմակերպությունը քողարկելու, ինչպես նաև ահաբեկչությանն աջակցելոու մեջ՝ նկատի ունենալով Քուրդիստանի աշխատավոր կուսակցության (ՔԱԿ) հովանավորչությունը: Հիշեցնենք, օգոստոսի 30-ին ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրվել Վաշինգտոն նրա այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար: Ընդհանուր առմամբ մեղադրանքներ են առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակցի: