20.04.2025
Պուտինը կայցելի Իրան՝ մասնակցելու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Բուլղարիայի նախագահը Բաքվում կքննարկի ադրբեջանական գազի մատակարարումների հարցը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Ակնկալվում է, որ այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 13-14-ին։

Այցի շրջանակներում Ռումեն Ռադևը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հետ։

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն քաղաքական երկխոսության հարցեր, առևտրային-տնտեսական երկկողմ համագործակցությունը, այդ թվում նաև էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում։

Կողմերը կքննարկեն Ադրբեջանից Բուլղարիային գազի մատակարարումների հարցը, ինչպես նաև միջազգային օրակարգի այժմեական խնդիրներ և գլոբալ անվտանգության հարցեր։

ԵԱՏՄ-ի համար շատ կարևոր է հայ–թուրքական սահմանի բացումը. Պուտինի խորհրդական
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար