24.11.2024
ԱՄՀ. 2017-ին հետխորհրդային երկրներից միայն Ադրբեջանում է տնտեսական աճը նվազել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կգտներ զենքի մատակարար, եթե այն չվաճառեին ՀԱՊԿ անդամները. Սիդորով

Ադրբեջանը կգտներ զենքի մատակարար, եթե այն չվաճառեին ՀԱՊԿ անդամները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։


«Կարծում եմ` եթե ինչ–որ պետություններ համագործակցում են, ապա դրա համար կան ինստիտուտներ, ղեկավարներ, որոնք խորապես և լրջորեն գնահատում են իրավիճակը։ Ես այսպես եմ հասկանում` հիմնական խնդիրը հավասարակշռության պահպանումն է, ինչպես նաև` հակամարտության վերջնական կարգավորումը», – ասաց Սիդորովը։

Նա հույս հայտնեց, որ տարբեր կառույցների գործողություններն ի վերջո կհանգեցնեն նրան, որ աշխարհում և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։ «Անկախ նրանից, որ ես ուսադիրներ եմ կրում, համոզված եմ, որ նմանատիպ հակամարտությունների կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով», – ընդգծեց Սիդորովը։


Մի լավ ասացվածք կա. «Սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Եթե Ադրբեջանը մտադիր է սպառազինություն գնել, ապա նա կգտնի այն, ասաց գեներալ–գնդապետ Սիդորովը։


«Գուցե դրանում (Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու հարցում) ինչ–որ դրական կողմ կա», – ասաց Սիդորովը։
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն անցկացվում են սկսած 1992 թվականից։ Խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։