«Ցավոք, մենք ավելի մոտ ենք Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վերսկսմանը, քան 1990–ականների կեսերին։ Գերտերություններն այժմ զբաղված են այլ խնդիրներով և այն այժմ կատարվում է, ավելի շատ կախված է Բաքվից ու Երևանից։ Այդ մասին azeri.today–ի հետ զրույցում հայտնել է հետխորհդային տարածաշրջանի հարցերով փորձագետ Փոլ Գոբլը։Նրա խոսքով, եթե հակամարտությունը սկսվի, ՌԴ–ն օգնություն կտրամադրի այն կողմին, որը պարտվում է, ինչից հետո կփորձի նորից սառեցնել հակամարտությունը։«Ես նախադրյալներ չեմ տեսնում, որ ԱՄՆ–ն` Թրամփի ղեկավարությամբ, կփորձի լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Դա անելու համար ՌԴ–ին պետք է մղել երկրորդ պլան, սակայն դա չի համապատասխանում Թրամփի դիրքորոշմանը։ Թրամփը չի համարում ղարաբաղյան հակամարտությունը այնպիսի զգալի բան, որի վրա պետք է ժամանակ ծախսել»,– հավելել է նա։