25.11.2024
Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները Վրաստանում ՆԱՏՕ-ի լոգիստիկայի դասընթացին են մասնակցում
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը

Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքը:

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկան և ռազմակրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև Արցախի հակամարտությանը վերաբերող հարցերը: Կողմերը նաև ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժություններին Վրաստանի ներգրավվման կարևորությունը:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ հրամանատարների եռակողմ հանդիպմանը քննարկելու են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ևս հանդիպել է Զաքիր Հասանովին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում սպասվում է նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ հրամանատարների հանդիպում: