21.04.2025
Ռուս սահմանապահները կանխել են Իրանից ՀՀ թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները Վրաստանում ՆԱՏՕ-ի լոգիստիկայի դասընթացին են մասնակցում

Թբիլիսի մոտ գտնվող Վազիանի ռազմաբազայում՝ Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի տեղակայմաան վայրում, անցկացվում է լոգիստիկայի սպաների ՆԱՏՕ-ի դասընթացը։ Դասընթացին մասնակցում են ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի և Մոլդովայի ԶՈւ զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Դասընթացը տևելու է 2 շաբաթ և բաժանված է 2 փուլի՝ տեսական և գործնական։ Դասընթացի ընթացքում զինծառայողները յուրացնելու են ՆԱՏՕ-ի լոգիստիկական ծառայությունների հայեցակարգը և գործառույթները, բազմազգ լոգիստիկան և դրա համակարգման, ինչպես նաև լոգիստիկական աջակցման գործողությունների հմտություններ։

Այս դասընթացը Վրաստանում անցկացվում է երկրորդ անգամ։ Դասընթացի նպատակը մասնակիցների լոգիստիկական հնարավորությունները բարձրացնելն է։

Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար