20.04.2025
Բանակցություններում իրական առաջընթացի համար պետք է Արցախի մասնակցությունը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը «ոգևորված է» Սարգսյան-Ալիև հանդիպումից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի հանդիպումը և ոգևորված է նախագահների համաձայնությունից՝ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:


Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին հասնել իրավիճակի խաղաղ կարգավորմանը:


«Նա ոգևորված է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու եւ շփման գծում լարվածության նվազեցման լրացուցիչ քայլեր ձեռնարկելու համար:ՄԱԿ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - ասել է Դյուժարիկը:


Գուտերեշը նաև կոչ է արել կողմերին բանակցությունների ընթացքում հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման:


Հիշեցնենք, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախօրեին Շվեյցարիայում բանակցություններ են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ` քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Կողմերը համաձայնել են միջոցներ ձեռնարկել հետագա լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի ճակատային գծում զոհեր չլինեն:

Բաքվում «գժված են»՝ Անկարան չի արտահանձնում Ղարաբաղ այցելած թուրք քաղաքացիներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար