21.04.2025
ՄԱԿ գլխավոր քարտուղարը «ոգևորված է» Սարգսյան-Ալիև հանդիպումից
prev Նախորդ նորություն

Բաքվում «գժված են»՝ Անկարան չի արտահանձնում Ղարաբաղ այցելած թուրք քաղաքացիներին

Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելած անձանց չպատժելը կարող է բացասաբար ազդել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վրա: Այս մասին Trend հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովը: 


Պատգամավորը նշել է, որ Թուրքիայի չորս քաղաքացիների կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի այցելելը, այնտեղ բազմաթիվ հանդիպումներն անցկացնելը, հակաթուրքական և հակաադրբեջանական հայտարարություններ հնչեցնելը, իսկ վերադարձին նաև բազմաթիվ ելույթները, նվիրված այդ այցին այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում ստվերում է երկու երկրների եղբայրությունը, որով Ադրբեջանում հպարտանում են: Միևնույն ժամանակ, շարունակել է Նասիրովը, Ադրբեջանում խիստ մտահոգված են երեք թուրք պատգամավորների պահվածքից, որոնք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կողմ էին քվեարկել Ադրբեջանի դեմ ընդունված երկու բանաձևերի ընդունման համար:


«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի չորս քաղաքացիների դեմ և դիմել Թուրքիայի իրավապահներին՝ այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն մինչ օրս նրանց նկատմամբ ոչ մի իրավական գործողություն չի ձեռնարկվել: Հուսամ, որ Թուրքիայի ղեկավարությունը կզբաղեցնի կոնկրետ դիրքորոշում  այս հարցում, քայլեր կձեռնարկի իրավական հարթությունում նրանց պատժելու համար: Հակառակ դեպքում դա կարող է շատ բացասաբար ազդել երկու երկրների եղբայրական և դաշնակցային հարաբերությունների վրա», - հավելել է ադրբեջանցի պատգամավորը:


Ավելի վաղ VERELQ գրել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի չորս քաղաքացու՝ Սայիթ Չեթինօղլուի, Ուֆուք Ուրասի, Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի նկատմամբ: Թուրք գրողներն ու քաղաքական գործիչները սեպտեմբերի 22-ին այցելել են Արցախ և սա Բաքվի զայրույթն է առաջացրել:

Մեթյու Բրայզա. կողմերը ցանկանում են ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար