Ռուսաստանում և Հայաստանում ավարտվել է երկու երկրների ազգային վճարային քարտերի ինտեգրման պիլոտային պրոեկտը: Բանկի.ռու կայքը մանրամասնում է, որ պրոեկտը ենթադրում էր ազգային քարտերի՝ Հայաստանում ռուսական «Мир», իսկ ՌԴ-ում՝ հայկական ArCa քարտերի ընդունում: Նշվում է, որ առաջիններից պրոեկտի մասնակից են դարձել ВТБ-ն, Ալֆա-Բանկը, «Ցենտր-ինվեստ»-ը և Ուրալտրանսբանկը: Պիլոտային ծրագրի ընթացքում Ալֆա-Բանկը, «Ցենտր-ինվեստ»-ը և Ուրալտրանսբանկը առաջինն էին Ռուսաստանում, որ ապահովեցին ռուսական վճարային «Мир» համակարգի սպասարկումը Հայաստանի ArCa վճարային համակարգում ինչպես նաև հայկական ArCa քարտերի սպասարկում իրենց բանկոմատներով և տերմինալների ցանցով: Հաշվարկներն իրականացվում են ՀՀ և ՌԴ ազգային արժույթներով: