Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է մի շարք երկրների իրավապահ մարմիններին, այդ թվում նաև Ուկրաինայի, պահանջելով արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Երկրի արդարադատության նախարար Տէա Ցուլուկիանին հայտնել է, որ Սաակաշվիլիի դեմ հարուցվել է չորս քրեական գործ և Թբիլիսին պատրաստվում է պահանջել նրա արտահանձնումը ցանկացած երկրից, որտեղ նախկին նախագահը կանգ առնի:Հիշեցնենք, հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով զրկել է Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից: Վերջինս նախօրեին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա սեպտեմբերի 10-ին: