21.04.2025
Գումբուրդոյի դեպքերը. վրաց հոգևորականը Վիրահայոց թեմի առաջնորդին երկրի թշնամի է անվանել
prev Նախորդ նորություն

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան և Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 7-ին կժամանեն Բաքու: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:


ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, մինչ Բաքու ժամանելը համանախագահները կայցելեն Երևան:


«Համանախագահները ժամանում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգը քննարկելու նպատակով: Միջնորդները երկու երկրների նախագահների հանդիպումից հետո ցանկանում են հասնել տրամաբանական արդյունքների և մեռած կետից շարժել կարգավորման գործընթացը»,- նշել է Մամեդյարովը:

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որսան պահը և լուծեն ԼՂ խնդիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ