25.11.2024
Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան և Բաքու
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որսան պահը և լուծեն ԼՂ խնդիրը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստում են երկու երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, գրում է rosbalt.ru-ն:


Չի բացառվում, սակայն, որ հանդիպումը կկրի ֆորմալ բնույթ՝ միջազգային համայնքին և միջնորդներին ցուցադրելու հակամարտության կարգավորմանը կողմերի պատրաստակամությունը:

Միջազգային միջնորդները (հատկապես՝ Ռուսաստանը) փորձում են հավանաբար առաջ տանել, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը դարակում է մնացել:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը լավ կանեն հնարավորիսն արագ ընդհանուր լեզու գտնեն, քանի որ բացի վերոնշյալից՝ Թուրքիան, որը նորից մտերմացել է Ռուսաստանի հետ և փչացրել իր հարաբերություններն Արևմուտքի հետ, դժվար թե լրջորեն միջամտի հակամարտությանը՝ ի նպաստ Բաքվի, չնայած Անկարայից հնչող Ադրբեջանին հավատարմության երդումներին:


Միջնորդները, նախևառաջ՝ Ռուսաստանը, պետք է առավելագույն ջանքեր գործի դնեն, որպեսզի բանակցային դադարում հակամարտության գոտում չսկսվեն ակտիվ ռազմական գործողություններ և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակն անփոփոխ մնա: Բայց հեղինակը հիշեցնում է, որ Հարավային Կովկասը սահմանակից է Մերձավոր Արևելքին, որտեղ իրավիճակը չի ենթարկվում հստակ կանխատեսումների և լուրջ ազդեցություն է թողնում հարևանների վրա:

Այնպես որ, այժմ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «որսան պահը» և լուծեն խնդիրն իրենց համար հարաբերականորեն բարենպաստ ռազմաքաղաքական և գաղափարական իրավիճակում։