25.11.2024
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» հրամանատարներին ոչնչացնելու մասին
prev Նախորդ նորություն

Գումբուրդոյի բախումներից հետո ննջեցյալների աճյունները եկեղեցու բակից կտեղափոխվեն. Անթիձե

Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն ասում է, որ ննջեցյալների աճյունները կտեղափոխվեն Գումբուրդոյի (Կումուրդո) եկեղեցու տարածքից և կկանգնեցվի հուշակոթող, հայտնում է jnews.ge-ն:


Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարը, մեկնաբանելով, 2017 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Գումբուրդոյի միջադեպը, ասել է, որ դա չպետք է տեղի ունենար, քանի որ նախապես քննարկվել է ոսկորների վերաթաղման և հուշարձանի տեղադրման հարցը:


«Կես ամիս առաջ ես և նահանգապետը, տեղական իշխանությունների, գյուղական համայնքի ներկայացուցիչների հետ համաձայնեցինք, գտանք համապատասխան վայր ուր կտեղափոխվեն թաղվածների ոսկորները: Ճիշտ է այդ տարածքը մասնավոր սեփականություն է: Բայց սեփականատերը կարող է մի փոքրիկ հողակտոր հատկացնել, որպեսզի կարողանանք այնտեղ վերաթաղել և հուշարձան տեղադրել», – ասաց Նիկոլոզ Անթիձեն:



Այն հարցին, թե ինչու են որոշել թաղվածների ոսկորները եկեղեցու տարածքից դուրս բերել, նա պատասխանեց. «Առաջին հերթին այնտեղ լինելու է նոր դարպաս, և նոր դարպասը չի համապատասխանում հին եկեղեցու կառույցին, հուշարձանի հետ: Մենք պետք է շարունակենք հնագիտական պեղումները եկեղեցու վերականգնման աշխատանքներից հետո, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրենք տեղանքը, ենթակառուցվածքների զարգացումը»:


Նախնական տարածքը, որտեղ որոշվել է կատարել նոր վերահուղարկավորումը գտնվում է գյուղում եկեղեցու ցանկապատից 5 մետր հեռավորության վրա:


Ըստ Անթիձեի, պեղումների ժամանակ հողից դուրս եկած ոսկորների մնացորդները հետազոտվել են:


«Սա այն մարդկանց մնացորդներն են, ովքեր գնդակահարվել են XX դարի սկզբին, երբ խորհրդային իշխանությունը մտավ Վրաստան: Նրանք գնդակահարում էին հիմնականում եկեղեցիներում կամ աղոթքի համար նախատեսված վայրերում: Մենք ցանկանում եք տեղադրել հուշարձան և հարգանքի տուրք մատցուցել այդ մարդկանց, կապ չունի, այնտեղ միայն հայեր են, թե միայն վրացիները, կամ երկուսն էլ, մենք ուզում ենք հարգել նրանց հիշատակը», – ասաց Նիկոլոզ Անթիձեն:



Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարը գտնում է, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյում տիրող լարվածությունը արհեստականորեն է հրահրված կոնկրետ մարդկանց կողմից:


«Մենք արդեն երկրորդ տարին է աշխատում ենք այնտեղ, նման բան չի եղել այնտեղ, կարծում եմ, սա սադրանք է, ժողովուրդը տեղական իշխանությունները, մեր վերականգնողները, բոլորը միասին են աշխատում, այն ամենը, ինչը տեղի է ունեցել այնտեղ, սա պետք էր ինչ-որ ոչ անկեղծ ուժերի, իրավիճակը սրելու համար», – ասաց նա:


Այն հարցին, ինչու են եկեղեցու տարածքը հսկում ոստիկանության հսկիչ անձնակազմը և ինչու բնակիչներին չեն թույլատրել մտնել տարածք, Նիկոլոզ Անթիձեն պատասխանեց.


«Մենք ունենք նոր մոտեցում, լինում է, որ վերականգնման ընթացքում ինչ-որ բան է կորչում: Բոլոր վայրերում, որտեղ ընթանում են վերականգնողական աշխատանքներ` Ածղուրիում, Սաֆարայում, ամենուր կա ոստիկանության պահակախումբ: Մենք այդպիսով ապահովագրում են ինքներս մեզ և շրջապատում գտնվողներին: Չեն թույլատրել քանի որ նրանք ցանկանում էին ուժով մտնել և մի քար տեղադրել: Այդպես չի կարելի, որ երբ ուզենաս, գաս հուշարձան տեղադրես», – ասում է նա:


Ամեն շաբաթ Գումբուրդոյում բնակիչները գնում են եկեղեցի, աղոթում և մոմեր են վառում: Ըստ Անթիձեի, ոչ-ոքի չի արգելվում մտնել եկեղեցու տարածք: «Աղոթել, ոչ-ոք չի արգելում: Դա ոչ-ոք չի կարող անել: Այնպես, որ տարածքը հսկվում է, որ այնտեղ ոչինչ չկորչի, կամ ինչ-որ նոր բան չմտցվի: Կիրակի օրը տեղի ունեցած միջադեպից հետո, մարդիկ մտան այնտեղ, և աղոթեցին», – ասում է նա:


Գումբուրդոյի տաճարի վերականգնումը սկսվել է 2016 թվականին և կավարտվի 2021 թվականին:


Սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյում տեղի ունեցավ բախում գյուղացիների և ոստիկանների միջև: Բնակիչները ցանկանում էին մտնել եկեղեցու տարածք և հուշարձան տեղադրել իրենց նախնիների վերաթաղված մնացորդների գերեզմանին, սակայն մոտ 30 հոգուց բաղկացած ոստիկանների խումբը նրանց թույլ չտվեց: Արդյունքում, իրավիճակը սրվեց և տեղի ունեցավ բախում: Դեպքի վայր ժամանեց հատուկ նշանակության զորքը: Բախումների արդյունքում տուժել է ավելի քան 10 մարդ, բնակիչներ ու ոստիկաններ: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է վարում Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածների վերաբերյալ, որոնք ենթադրում են հարձակում գործել ոստիկանի վրա, վնասել կամ ոչնչացնել ուրիշի իրերը, ինչը զգալի վնաս է հասցրել, ինչպես նաև խուլիգանություն: