ՌԴ ՊՆ-ն հայտարարել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» հրամանատարներին ոչնչացնելու մասին
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը Սիրիայում իրականացրած հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարությանը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մի քանի անկախ աղբյուրի տեղեկություններով՝ խմբավորման ղեկավար Աբու Մուհամեդ ալ-Ջուլյանին վիրավորվել է ՝ կորցնելով ձեռքը. նա այժմ ծանր վիճակում է:
Ռուսական օդուժը նաև ոչնչացրել է խմբավորման 12 դաշտային հրամանատարի, այդ թվում՝ ալ-Ջուլյանիի մտերիմ օգնական, խմբավորման անվտանգության ծառայության ղեկավար Ահմադ ալ-Գիզաիին:
Բացի այդ, ոչնչացվել է նրանց անվտանգությունը՝ ավելի քան 50 մարդ: Եվս ավելի քան 10 գրոհային ստացել է միջին և ծանր կարգի վնասվածքներ:
Կոնաշենկովի խոսքով՝ հարվածի մասին որոշումը կայացվել է տարբեր միջոցներով ահաբեկիչների ժամանումը և նրանց խորհրդակցության սկսվելու մասին տեղեկությունը հաստատելուց հետո: Գործողությանը մասնակցել են Սու-34 և Սու-35 ինքնաթիռները: