Ադրբեջանը ռուսական նորագույն զենիթա–հրթիռային С-500, «Прометей» և «Антей-4000» հնարավոր գնորդներից է։ Այդ մասին «Իզվեստիա»–ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը։Նրա խոսքով, այդ համակարգերն առաջին անգամ ցուցադրվելու են օտարերկրյա մասնագետներին «Армия-2017» ցուցահանդեսին։ Նշվում է, որ ներկայացվելու է նաև «Бук-М3» զենիթա–հրթիռային համակարգը` նորացված զինատեսակներով։ С-500 «Прометей» և «Антей-4000» համարվում են ՌԴ–ի օդա–տիեզերական միասնական համակարգի տարրերից։