Չեխիայում փորձում են պարզել՝ ինչպե՞ս է տեղական զենքը հայտնվել Ադրբեջանում
Չեխիայի հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչպես են Ադրբեջանում հայտնվել չեխական Czechoslovak Group հոլդինգի արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Ինչպես հայտնի է, Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով, գրում է 420on.cz-ը: Զենքերը երկրից դուրս հանելու համար պահանջվում է ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի թույլտվությունը, նաև արդյունաբերության և առևտրի նախարարության արտոնագիրը:
Չեխիայի պետական կառույցներն ու հատուկ ծառայություներն ուսումնասիրում են տեսանյութերն ու ուղիները, որոնցով տվյալ սպառազինությունը հայտնվել է Ադրբեջանում: Չեխական հոլդինգի ներկայացուցիչները պնդում են, որ զենք վաճառելիս խստորեն պահպանում են բոլոր օրենքներն ու միջազգային կանոնները:
Չեխիայի ՊՆ ներկայացուցիչ Յան Պեշեկը հայտնել է, որ վերջին տարիներին նախարարությունը դեպի Ադրբեջան ռազմական զենքի արտահանման հարց չի քննարկել: Ըստ նրա, հայտնի չէ, թե ինչպես կարող էր վերոնշյալ սպառազինությունը հայտնվել այնտեղ: