Բաքվի նոր միջազգային առևտրային նավահանգստի շինարարությունը մտնում է ավարտական փուլ։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության հանձնաժողովի անդամ Այդին Հուսեյնովը։Նա նշել է, որ նավահանգիստը գտնվում է Արևմուտք–Արևելք միջանցքի վրա և այն կարող է այլընտրանքային ուղղություն լինել բեռնափոխադրողների համար։Նրա խոսքով, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի գործարկումից հետո ստեղծվելու է այլընտրանքային ճանապարհ Եվրոպայից Կենտրոնական Ասիա ու Չինաստան բեռների փոխադրման համար։