24.06.2026
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին
23.08.2017
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որն անձամբ ժամանել է Բորժոմի և ծանոթացել հրդեհամարման աշխատանքների ընթացքին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Բելառուսի փրկարարներին ցուցաբերած աջակցության համար: Այս մասին հայտնում է Գռուզիա-օնլայնը: Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 70 հայ փրկարար: «Մենք տեսանք, թե որքան շատ անկեղծ ընկերներ ունի Վրաստանն ու վրաց ժողովուրդը՝ հայեր, ադրբեջանցիներ, թուրքեր, բեռալռուսներ: Աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերները: Նման դժվարին պահին սա անչափ կարևոր և ուրախալի է մեզ համար: Շատ շնորհակալ ենք մեր բոլոր ընկերներից, որոնք օպերատիվ կերպով արձագանքեցին և օգնություն ցուցաբերեցին», — ասել է Մարգվելաշվիլին: Վրաստանի նախագահը արձանագրել է, որ համատեղ ջանքերով առաջընթաց է արձանագրվել: Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնությունը ևս առաջարկել է իր օգնությունը, սակայն վրացական կողմն այն չի ընդունել. «Մենք դիտարկում ենք օգնության բոլոր տարբերակները: Մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ պաշտպանել ազգաբնակչությանն աղետից: Որքանով ինձ հայտնի է, Ռուսաստանը հայտնել է պատրաստակամություն օգնել, պարզապես ներկայումս, առկա աջակցության պայմաններում, այն մեզ պետք չեկավ: Մենք կարող ենք հաղթահարել խնդիրը առկա ուժերով: Խառնաշփոթի համար որևէ հիմք չկա», - հայտարարել էր նախօրեին Վրաստանի վարչապետը: