24.06.2026
Փորձագետ. ԱՄՆ–ն հեռու է ղարաբաղյան հակամարտությունից՝ առաջնահերթությունը թողնելով ՌԴ-ին
14.08.2017
Փորձագետ. ԱՄՆ–ն հեռու է ղարաբաղյան հակամարտությունից՝ առաջնահերթությունը թողնելով ՌԴ-ին

Ադրբեջանն ու ՀՀ–ն գտնվում են ԱՄՆ–ի պրակտիկ շահերի ծայրամասում, չնայած Ադրբեջանն ԱՄՆ–ին որոշ չափով հետաքրքրում է էներգետիկ ոլորտում։ ԱՄՆ–ի այսօրվա վարչակազմին չի հետաքրքրում ղարաբաղյան հակամարտությունը։ Դա նրանց հակամարտությունը չէ, դա նրանց պատերազմը չէ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ի հարցերով փորձագետ Միխայիլ Տարատուտան։Նրա խոսքով, ԱՄՆ–ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթությունը թողնում է ՌԴ–ին և Մոսկվան իրեն շատ ակտիվ է ցուցաբերում այդ գործընթացում, կարելի է հիշել նրա գործողություններն ապրիլյան լարվածության օրերին։«Հայ–ադրբեջանական հակամարտությունն, անշուշտ, ՌԴ–ի հետաքրքրություններին գոտին է, ինչպես նաև ՀՀ–ի ու Ադրբեջանի, որպես հետխորհրդային երկրների»,–հավելել է նա։