22.04.2025
Ալիևը որոշ լրագրողների բնակարաններ է նվիրում, որոշներին՝ բանտ նետում. The Washington Post
prev Նախորդ նորություն

Վրաստանի տնտեսական աճը 7 ամսում գերազանցել է ակնկալված ցուցանիշը՝ կազմելով 4,4%

2017-ի հուլիսին տնտեսական աճը Վրաստանում կազմել է 3,8% 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2017-ի հունվար-հուլիսին՝ 4,4%: Այդ մասին հայտնել է Վրաստանի վիճակագրական դեպարտամենտը:


Ըստ դեպարտամենտի, առաջին 7 ասմում տնտեսական ցուցանիշներն ավելի մեծ աճ են արձանագրել, քան ակնկալվում էր, ինչը կարելի է բացատրել արտաքին հատվածի գործոնով:


«Տնտեսության աճի վրա ազդել են ապրանքների արտահանման և զբոսաշրջության ոլորտում ծառայությունների մատուցման աճը, ինչպես նաև դրամական փոխանցումների աճը: Դրա հետ մեկտեղ աճել է տարբեր ապրանքների սպառումը, ինչը ևս նպաստում է տնտեսական աճին», ասվում է հաղորդագրության մեջ, գրում է apsny.ge-ն: 


2017-ին տնտեսական աճը Վրաստանում նախատեսված էր 4%-ի սահմանում:

Նալբանդյանն ու Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կքննարկեն ԼՂ խնդիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան