Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի եռակողմ ռազմական համագործակցությունը մոտակա ապագայում ծառայելու է երեք երկրների շահերին։ Այդ մասին Sputnik Азербайджан–ին հայտնել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն։Ըստ նրա, խոսքը գնում է երեք երկրների կողմից իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նածագծերի պաշտպանության մասին։«Վերջին տարիներին երեք երկրների տարածքում ստեղծվել է ենթակառուցվածք, որի մեջ ներդրվել են միլիարդավոր դոլարներ։ Այդ ենթակառուցվածքների անխափան աշխատանքի համար բավարար չէ միայն էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարությունների աշխատանքը`անհրաժեշտ է նաև պաշտպանության նախարարությունների մակարդակով համագործակցությունը»,– նշել է նա։