25.11.2024
Պուտինի հետ չի քննարկվել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Իրանն ու ԵԱՏՄ-ն աշնանը կստորագրեն ժամանակավոր ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագիր

Արդեն այս աշնանը Իրանն ու ԵԱՏՄ-ն կարող են ստորագրել ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, հայտնում է Infoshos.ru կայքը:


«Մենք ունենք բոլոր շանսերը մինչև հոկտեմբեր հինգ պետությունների նախագահներին զեկուցելու բանակցությունների ավարտի մասին և խնդրելու մանդատ համաձայնագիրը ստորագրելու համար: Եթե առաջիկա օրերին մենք չավարտենք բանակցությունները, ապա մենք կպնդենք  դրանց շարունակականության համար և, ըստ այդմ, բանակցությունների փուլը կձգձգվի», — ասել է Նիկիշինան:


Ինտենսիվ բանակցությունները Իրանի հետ շարունակվում են արդեն ութ ամիս և գրեթե ավարտված են: Նիկիշինայի խոսքով, բանակցությունների արդյունքը երեք մասից է բաղկացած: Նախ, այն ենթադրում է իրենից համաձայնագրի տեքստը, մասնավորապես այն կանոնները, որոնք որոշելու են խաղի ընթացքը: Հենց այս դրույթն է կարևոր, քանի որ Իրանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ:   


Այս պահի դրությամբ ոկղմերը եկել են համաձայնության արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի մասով: 


«Բանակցությունները գրեթե ավարտված են: Մնացել են միայն քննարկումներ այն առանձին ապրանքների մասով, որոնց շուրջ դեռ համաձայնություններ ձեռք չեն բերվել», — հավելել է Վերոնիկա Նիկիշինան: