11.07.2025
Եվրախորհրդարանականները կքննարկեն Աֆղան Մուհթարլիի գործը
14.06.2017
Եվրախորհրդարանականները կքննարկեն Աֆղան Մուհթարլիի գործը

Աֆղան Մուհթարլիի գործը եւ Ադրբեջանում լրատվամիջոցների վիճակը կքննարկվի հունիսի 15-ին Եվրախորհրդարանի բանավեճերի ընթացքում: Մուհթարլիի գործի եւ Ադրբեջանում լրատվամիջոցների վիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը ներկայացրել են Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք խմբակցության անդամները: Բանաձեւով դատապարտվում է Վրաստանում Աֆղան Մուհթարլիի առեւանգումը եւ Ադրբեջանին նրա ապօրինի հանձնումը, Ադրբեջանին կոչ է արվում հրաժարվել Մուհթարլիին ներկայացրած մեղադրանքներից, նրան ազատել եւ թույլ տալ Վրաստանում ընտանիքին միանալ: Փաստաթուղթը կոչ է անում նաեւ Վրաստանի իշխանություններին ապահովելու Մուհթարլիի անհետացման արագ, մանրակրկիտ, թափանցիկ եւ արդյունավետ հետաքննություն: Բանաձեւում կոչ է պարունակվում ուղղված Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել քաղաքացիական հասարակության անկախ խմբերի եւ ակտիվիստների ազատ տեղաշարժը եւ գործունեությունը: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է կատարի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ մարդու իրավունքների հանձնակատարի հրահանգները իրավապաշտպանների, խաղաղ հավաքների ազատության եւ խոսքի ազատության վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Աֆղան Մուհթարլին առեւանգվել է Թբիլիսիում եւ ապօրինի Ադրբեջան տեղափոխվել: