20.04.2025
Փորձագետ.Բաքվի մոտ «Антей-4000»–ի առկայությունը`քաղաքական պատասխան է ՀՀ–ի «Իսկանդերին»
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ նախագիծը Ռուսաստանի նախաձեռնությունը չէ. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը քաղաքական պրոեկտ չէ և Ռուսաստանի նախաձեռնությամբ չէ, որ իրագործվում է: Այս մասին հաղորդում է EADaily-ն:


Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է: 


«Նախագիծը ծնվել է դեռ 1990-ականների սկզբին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ, ով հանդես եկավ եվրասիական ինտեգրման գաղափարով», — նշել է նա: Ելնելով այդ հանգամանքից, ավելացրել է Շուվալովը, ցանկացած հայտարարություն այն մասին, թե Եվրասիական տնտեսական միությունը «պարտադրված է» Ռուսաստանի կողմից, ոչ այլ ինչ են, քան շահարկում և սուտ: 


Պաշտոնյան նշել է, որ ինտեգրացիոն միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, դրական արդյունքներին զուգահեռ, մնացել են նաև շատ խնդիրներ: Խոսքը, մասնավորապես, բազմաթիվ խոչընդոտների մասին է, որոնք խանգարում են փոխադարձ առևտրի զարգացմանը: Այս խնդիրները շտկելու ուղղությամբ, ասել է նա, շատ ծանր աշխատանք է տարվում, որը շատ ժամանակ ու ջանք է պահանջում: 

TJP. Եվրասիայում ոչ մի երկիր չունի այդքան սերտ կապեր Իսրայելի հետ, ինչքան Ադրբեջանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար