9.06.2025
ԵԱՏՄ նախագիծը Ռուսաստանի նախաձեռնությունը չէ. ՌԴ փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

TJP. Եվրասիայում ոչ մի երկիր չունի այդքան սերտ կապեր Իսրայելի հետ, ինչքան Ադրբեջանը

Վերջին 25 տարվա ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են ու ընդլայնվում։ Եվրասիայում ոչ մի երկիր չունի այդքան սերտ կապեր Իսրայելի հետ, ինչքան Ադրբեջանը։ Երկրների միջև հարաբերություններն զարմանալի են թվում, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը մահմեդական է, փոխանցում է «The Jerusalem Post»–ը։

Երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 3.5 միլիարդ դոլար։ Եթե նախկինում ապրանքաշրջանառությունը կենտրոնացված էր նավթագազային ոլորտի վրա, ապա այժմ այն ներառում է գյուղատնտեսությունը, ՏՏ ոլորտը, ռազմական արդյունաբերությունը։ Զարգանում են կապերը նաև ռազմա–տեխնիկական ոլորտում։

Ադրբեջանի հրեական համայնքն ակտիվորեն նպաստում է երկրների միջև կապերի ընդլայնմանը։ Ադրբեջանում գործում է 7 սինագոգ, որոնցից հինգը գտնվում են Բաքվում`այդտեղ են գործում նաև հրեական դպրոցները։

Փորձագետ. Տնտեսական նախագծերը կօգնեն կարգավորել հարաբերությունները ՌԴ–ի ու Վրաստանի միջև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում