Փորձագետ. Տնտեսական նախագծերը կօգնեն կարգավորել հարաբերությունները ՌԴ–ի ու Վրաստանի միջև
«Ռուս և վրացի ժողովուրդների միության» հիմնադրամի նախագահ Վլադիմիր Խոմերիկին հայտարարել է, որ Վրաստանի քաղաքական–ֆինանսական որոշ շրջանակներում հակառուսական տրամադրությունները խոչընդոտում են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում առկա են ուժեր, որոնք դեմ ամեն ռուսականին, ՌԴ–ը քայլեր է անում Վրաստանին ընդառաջ։
Ըստ նրա, Թբիլիսին առաջինը պետք է քայլեր անի Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
«Վրաստանը պետք է դեռևս փակագծերից այն կողմի դնի տարածքների հարցը և դիվանագիտական հարաբերություններ կառուցի ՌԴ–ի հետ։ Վրաստանը պետք է հաշվի առնի իր ժողովրդի կամքը, ով ցանկանում է վերականգնել տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը ՌԴ–ի հետ»,– նշել է նա։
Նա հավելել է, որ տնտեսական նախագծերը կօգնեն կարգավորել հարաբերությունները ՌԴ–ի ու Վրաստանի միջև։