26.11.2024
Հայաստանի բուհերի դիպլոմները կճանաչվեն Իրանում
prev Նախորդ նորություն

Բաքվում Էրդողանը կվերահաստատի Ադրբեջանին ռազմական աջակցության մասին իր դիրքորոշումը

Էրդողանի այցը Բաքու հանդիսանում է երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային նախագծերի շուրջ բանակցությունների շարունակություն։ Արդեն ավարտական փուլում է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։ Բացի այդ, երկրների համար կարևորություն են ներկայացնում նաև Տրանսադրիատիկ և Տրանսանատոլիական խողովակաշարերի հարցերը։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Զաուր Մամեդովը, փոխանցում է sputnik.az–ը։

«Չի բացառվում, որ Էրդողանը Բաքվում կրկին անգամ վերահաստատի ռազմական աջակցության մասին իր դիրքորոշումը`ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում»,– նշել է նա։

Նա հավելել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական կապերը վերջին շրջանում ընդլայնվել են` ադրբեջանցի հազարավոր սպաներ կրթություն են ստացել Թուրքիայի ռազմական ԲՈՒՀ–երում։