Վրաստանն ամրապնդել է ՆԱՏՕ–ի անդամ դառնալու իր ցանկությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին`ելույթ ունենալով ՆԱՏՕ–ի Խորհրդարական Վեհաժողովում։ Նա նշել է, որ Վրաստանի ու ՆԱՏՕ–ի ակտիվ համագործակցությունը հասել է բարձր մակարդակի վերջին շրջանում։ Վրաստանը հստակ ցանկություն է հայտնել ակտիվորեն շարունակել ՆԱՏՕ–ին անդամակցելու գործընթացը։ՆԱՏՕ–ի Խորհրդարական Վեհաժողով ղեկավար Պաոլո Ալլին հայտարարել է, որ իրենք աջակցում են Վրաստանի ձգտումը`դառնալ Դաշինքի անդամ։